31 մայիսի 2005 - 13:49 AMT
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՓՈԽՆԱԽԱՐԱՐԸ ԳՏՆՎՈՒՄ Է ԿՈՍՈՎՈՅՈՒՄ
Հայաստանի պաշտպանության փոխնախարար, գեներալ-լեյտենանտ Արթուր Աղաբեկյանը գտնվում է Կոսովոյում` հունական գումարտակի կազմում ծառայություն անցնող հայ խաղաղապահների շրջանում տեսչություն անցկացնելու նպատակով: Այցի ընթացքում Արթուր Աղաբեկյանը հանդիպումներ կունենա Կոսովոյում տեղակայված Արեւելք բազմազգ բրիգադի ամերիկյան հրամանատարության եւ հունական գումարտակի հրամանատարության հետ: Նշենք, որ Արթուր Աղաբեկյանը Հայաստանի Զինված Ուժերի ղեկավարության առաջին ներկայացուցիչն է, որն այցելում է Կոսովո, որտեղ հայ խաղաղապահները ծառայում են 2004 թվականի փետրվարից, հաղորդում է «Մեդիամաքսը»: