31 մայիսի 2005 - 14:11 AMT
Ա.ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ.ԱՇԽԱՐՀՈՒՄ ԲԱՐՁՐԱՆՈՒՄ Է ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏՈՒԹՅԱՆ ԴԵՐԸ
Հայաստանի խորհրդարանի նախագահ Արթուր Բաղդասարյանը հանդիպել է օտարերկրյա պետություններում Հայաստանի դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին` արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ, հաղորդում է ՀՀ Աժ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում Օսկանյանը Ազգային ժողովի նախագահին իրազեկեց, որ դեսպանների հավաքներն ամենամյա ավանդույթ են դարձել եւ հնարավորություն են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության դիրքորոշումները ճշգրտել, համատեղ քննարկել տարածաշրջանային եւ բազմակողմ դիվանագիտական խնդիրները: Իր հերթին Ա. Բաղդասարյանը նշել է, որ աշխարհում մեծանում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շնորհակալություն հայտնելով դիվանագետներին Ազգային ժողովի հետ համագործակցության ու լավ աշխատանքի համար` կոչ արեց նպաստել միջխորհրդարանական կապերի զարգացմանը ու միջազգային կառույցներում խորհրդարանականների աշխատանքին: