5 դեկտեմբերի 2012 - 10:16 AMT
«ՉԻ». Օսկանյանին պաշտպանողների հետապնդման գործրնթացը մեծ թափ է հավաքել Հրազդանում

«Սիվիլիթաս» հիմնադրամի դեմ սկսված «օպերացիայից» հետո այս օրերին ՀՀ-ի որոշ մարզերում իրավապահ մարմինները նշանակետի տակ են առել բոլոր նրանց, ովքեր բոլորովին վերջերս ստորագրահավաք էին կազմակերպել` ի պաշտպանություն Վարդան Օսկանյանի: Այս մասին գրում է «Չորրորդ ինքնիշխանություն»-ը: «Ըստ շրջանառվող լուրերի՝ Օսկանյանին պաշտպանողների հետապնդման գործրնթացը հատկապես մեծ թափ է հավաքել Հրազդան քաղաքում, ուր Օսկանյանի համար բողոքի երթ կազմակերպողների մասով տեղի իշխանիկներն ու իրավապահները շարունակում են, իբր, նոր «կոմպրոմատներ» հավաքել: Ի դեպ` միաժամանակ նրանք շարունակում են ճշտել ու պարզաբանումներ կորզել, թե ինչու էին հրազդանցիներից շատերը, այնուամենայնիվ, մասնակցել Օսկանյանի համար կազմակերպված ստորագրահավաքին, և թե ինչու՞ էին նրանք հանուն Օսկանյանի Հրագդանից հասել Երևան: Ի դեպ, հրազդանցիներից շատերը այն կարծիքին են, որ այս «ակցիան» իրականացվում է զուտ այն բանի համար, որ տեղի իշխանական կամակատարները ևս մեկ անգամ ՀՀ իշխանությունների աչքին կարողանան ավելացնել իրենց պիտանելիության գործակիցը»,- գրում է թերթը: