5 դեկտեմբերի 2012 - 11:11 AMT
Օլիմպիադա-2012-ի ժամանակ վաճառվել է ավելի քան 11 մլն տոմս

Աուդիտի բրիտանական ազգային կոմիտեն ստուգում է անցկացրել 2012թ Լոնդոնի Օլիմպիական և Պարալիմպիական խաղերի անցկացման փաստի վերաբերյալ:

Հրապարակված հաշվետվությունում հաղորդվում է, որ խաղերը հաջող են անցել: Բացի այդ, նշվել է նաև կազմակերպիչների սխալը, ինչի պատճառով ծախսերն ավելացել են 500 մլն ֆունտ ստերլինգով:

Հաղորդագրությունում ասվում է, որ բոլոր օբյեկտների շինարարությունը ժամանակին է ավարտվել, վաճառվել է ավելի քան 11 մլն տոմս, իսկ բրիտանացի մարզիկները հրաշալի արդյունք են ցուցադրել: