2 հունիսի 2005 - 07:38 AMT
ԱՄՆ ՍԵՆԱՏՈՐ. ՌՈՒՍԱՍՏԱՆՅԱՆ ՍՊԱՌԱԶԻՆՈՒԹՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ ՏԵՂԱՓՈԽՈՒՄԸ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ ԿՍՏԵՂԾԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ
Վրաստանից Հայաստան ռուսաստանյան ռազմակայաններից սպառազինությունների տեղափոխումը լարվածություն է ստեղծում տարածաշրջանում, գտնում է ամերիկացի սենատոր Չարլզ Հագելը: «Ուրախալի է, որ Ռուսաստանը համաձայնվել է դուրս բերել իր զորքերը Վրաստանից: Սակայն եթե սպառազինությունը տեղափոխվի Հայաստան, առանց կասկածի, տարածաշրջանում լարվածություն կստեղծվի»,- ասել է Չ.Հագելը Բաքվում կայացած մամուլի ասուլիսում: «Ադրբեջանը, Հայաստանը եւ Վրաստանը, լինելով անկախ պետություններ, պետք է խուսափեն իրենց տարածքում արտասահմանյան ռազմակայանների տեղակայումից, քանզի դա լարվածություն կստեղծի տարածաշրջանում»,- նշել է նա, տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը: