2 հունիսի 2005 - 10:42 AMT
ՀՈԼԱՆԴԱՑԻՆԵՐԸ, ՖՐԱՆՍԻԱՑԻԱՆԵՐԻ ՕՐԻՆԱԿՈՎ, «ՈՉ » ԵՆ ԱՍԵԼ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ
Նախօրեին Նիդեռլանդներում կայացած Եվրոպական Սահմանադրության ընդունման հանրաքվեի ընթացքում հոլանդացիների ճնշող մեծամասնությունը` 61 տոկոսը, դեմ են արտահայտվել դրա ընդունմանը: Հանրաքվեի արդյունքները հիասթափեցրել են Հոլանդիայի վարչապետ Յան Պետեր Բալքենենդեին, որը մինչեւ հանրաքվեն հայտարարել էր, թե «անկախ դրա արդյուներից հրաժարական չի տալու»: Հոլանդացիների կողմից Եվրոպական Սահմանադրության մերժումը պայմանավորված է տնտեսական իրավճակի վատթարացման, փախստականների ներհոսքի եւ ահաբեկչության սպառնալիքով: «Սա դժվար պահ է Եվրոպայի համար, սակայն Եվրոպան այն կհաղթահարի», -հայտարարել է Եվրամիությունում նախագահող երկրի` Լյուքսեմբուրգի վարչապետ Ժան-Կլոդ Յունկերը: Բացի Ֆրանսիայից եւ Հոլանդիայից, Եվրամիության Սահմանադրության ընդունման հարցով հանրաքվե է անցկացվելու Էստոնիայում, Դանիայում, Իռլանդիայում, Լեհաստանում, Մեծ Բրիտանիայում եւ Պորտուգալիայում, տեղեկացնում է «Ազատություն» ռադիոկայանը: