6 դեկտեմբերի 2012 - 21:37 AMT
Բոսնիացին դատապարտվել է 18 տարի ազատազրկման` ԱՄՆ դեսպանատան վրա կրակ բացելու պատճառով

Բոսնիայի և Հերցեգովինայի բնակիչ Մևլիդ Յաշարևիչը դեկտեմբերի 6-ին դատապարտվել է 18 տարի ազատազրկման` 2011-ի հոկտեմբերին Սարաևոյում ամերիկյան դեսպանատան վրա ինքնաձիգից կրակ բացելու պատճառով, հաղորդում է lenta.ru-ն` հղելով BBC News-ին:

Դատավճռի խստությունը բացատրվում է նրանով, որ դատավորի կարծիքով Յաշարևիչի գործողությունները որակվում են որպես ահաբեկչություն:

Յաշարևիչը բոսնիացի վահհաբի էր: Նրա հանցագործությունը «բողոքի նշան էր»` Աֆղանստանում ամերիկյան շարունակական ներկայության դեմ: