2 հունիսի 2005 - 14:36 AMT
ՌՈԲԵՐՏ ՔՈՉԱՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է ՎԵՆԵՏԻԿԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆԴԱՄՆԵՐԻ ՀԵՏ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությանը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին են հաղորդել պետության ղեկավարի մամլո ծառայությունում: Հանդիպման ընթացքում քննարկվել է Սահմանադրության բարեփոխումների գործընթացը: