2 հունիսի 2005 - 14:45 AMT
ՆՈՅԵՄԲԵՐԻՆ ԿԱՐՈՂ Է ԱՎԱՐՏՎԵԼ ՀԱՅ-ՎՐԱՑԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՍԱՀՄԱՆԱԶԱՏՈՒՄԸ
Հայ-վրացական սահմանի սահմանազատման ընթացքը նախատեսվում է ավարտել մինչեւ 2005 թվականի նոյեմբերը: Այդ մասին լրագրողներին է հայտարարել Վրաստանի խորհրդարանի խոսնակ Նինո Բուրջանաձեն Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպումից հետո, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: «Այսօրվա հանդիպումից հետո Հայաստանի վարչապետը ասել է, որ վերջնական որոշումը տվյալ հարցի վերաբերյալ, հնարավոր է, կկայացվի արդեն մինչեւ 2005 թվականի նոյեմբերի վերջ,-հաղորդել է Բուրջանաձեն:-Ես գտնում եմ, որ դա այն թեման է, որը որոշ դեպքերում կարող է հնարավորություն տալ անբարյացակամ տրմադրված ուժերին խնդիրներ ստեղծել, այդ պատճառով, որքան շուտ տեղի ունենա մեր սահմանների սահմանազատումը ինչպես Հայաստանի, այնպես էլ մյուս հարեւան երկրների հետ, այնքան լավ»: