2 հունիսի 2005 - 14:59 AMT
ՎՐԱՑԻ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԳՈՐԾԻՉԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ ՄԱՍԻՆ. ՀԱՐԿ ՉԿԱ ԴԱՏԱՐԿ ՏԵՂԸ ԽՆԴԻՐՆԵՐ ՍՏԵՂԾԵԼ
Վրաստանի խորհրդարանում Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Վրաստանում գործող հայկական եկեղեցիների հարցը: Այդ մասին հունիսի 2-ին լրագրողներին է հայտարարել արտաքին հարաբերությունների խորհրդարանական կոմիտեի նախագահ Կոնստանտին Գաբաշվիլին, որը մասնակցել է հանդիպմանը Վրաստանի խորհրդարանի նախագահ Նինո Բուրջանաձեի հետ միասին: Մասնավորապես, ըստ Գաբաշվիլու, հայկական կողմը հարց է դրել Վրաստանի հայկական թեմին այն բոլոր ավանդական հայկական եկեղեցիները վերադարձնելու վերաբերյալ, որոնք վերափոխվել են վրացականի: Մասնավորապես, խոսքը գնում է Թբիլիսիի պատմական մասում Լեսելիձեի փողոցում գտնվող եկեղեցու մասին: Գաբաշվիլին ասել, թե ինքը դրական է նայում այդ հարցի լուծմանը: «Պետք չէ դատարկ տեղը խնդիրներ ստեղծել»,-հայտարարել է նա: Ըստ խորհրդարանական կոմիտեի ղեկավարի, «եթե մարդիկ մի քանի տասնյակ կամ մի քանի հարյուր տարի գնացել են աղոթելու այդ եկեղեցիներում, ապա պետք է նրանց հնարավորություն տալ անել դա նաեւ առաջիկայում»: