3 հունիսի 2005 - 08:04 AMT
ԲԵԼԳԻԱՆ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՏԱՁԳԵԼ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՄԱՆ ՀԱՄԱՐ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՕՐԻՆԱԳԾԻ ՔՆՆԱՐԿՈՒՄԸ
Բելգիայի Սենատի արդարադատության հանձնաժողովը որոշել է հետաձգել Հայոց ցեղասպանության հերքումը հանցագործություն դիտարկող օրենքի նախագծի քննարկումը: Ըստ Turkish Daily News թերթի, չորեքշաբթի օրը հանձնաժողովում քննարկումների ժամանակ մասնակիցներից շատերը պնդել են, թե քաղաքական գործիչների որոշելիքը չէ` արդյոք «20 դարի սկզբում կատարված հայերի զանգվածային սպանությունները ցեղասպանություն էր»: «Բելգիայի Սենատը ճիշտ տեղը չէ այդ հարցերը քննարկելու եւ որոշում կայացնելու համար», - ասել է հանձնաժողովի անդամ Ֆաթմա Փեհլիվանը: Հիշեցնենք, որ Բելգիայի Դաշնային խորհրդարանի Ներկայացուցիչների պալատի` մարտին ընդունած օրենքի նախագծով 8 օրից մինչեւ մեկ տարի ազատազրկում, կամ 26 եվրոյից մինչեւ 5 հազար եվրոյի տուգանք է նախատեսվում Բելգիայում Հայոց ցեղասպանությունը հերքողների համար, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: