3 հունիսի 2005 - 08:50 AMT
ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԶԳՈՒՇԱՑՆՈՒՄՄ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆ. ԱՐՏԵՐԿՐՅԱ ԼՈՏԵՐԵՅԱՆԵՐԸ ՄԵՔԵՆԱՅՈՒԹՅՈՒՆ ԵՆ
Հայաստանի արդարադատության նախարարությունը հունիսի 2-ին ստիպված էր տարածել հերթական հաղորդագրությունը, զգուշացնելով մարդկանց փոստի եւ ինտերնետ ցանցի միջոցով տարածվող տարբեր լոտերեյաներում շահումների մասին ծանուցումների վտանգավորության մասին: Վերջին նման զգուշացումը տարածվել էր 2005 թվականի սկզբին իսպանական մեքենայությունների զոհ դարձած Հայաստանի քաղաքացիների թվի ավելացման առիթով, որոնք տեղեկացվել էին, թե իբր «EL GORDO DE LA PRIMITIVA» լոտերեայում խոշոր գումար են շահել եւ նրանց առաջարկվել էր վճարել շահումը սպասարկելու համար: Տվայլ դեպքում զգուշացման մեջ ասվում է փոստի միջոցով տարածված գոյություն չունեցող NET SWEEP STAKES LOTTARRY իսպանական լոտոյում իբր ունեցած շահումների մասին, ինչպես նաեւ կեղծ վկայականների մասին, որոնք իբր հաստատում են շահումը: Ըստ աղբյուրի, վերջին տեղեկությունները Հայաստանի քաղաքացու մասին, որը փորձում էր դրամ փոխանցել «փաստաբանական ծառայությունների համար» ստացվել է օրվա երկրորդ կեսին: Նախարարություն եկած Երեւանի բնակիչը հայտարարել էր, թե ընտանեկան վեճի պատճառով ստիպված է հետաձգել ուղեւորությունը Իսպանիա շահումը ստանալու նպատակով: Ընդ որում նա հավատացած էր, որ կյանքը հաջողվել է, նա արդեն հասցրել էր ծախել սեփական արտասահմանյան արտադրության մեքենան, իսպանացի աֆերիստենրի «ծառայությունների» դիմաց վճարելու համար: Թղթերի զննումը, որոնք իբր հավաստում էին 2 ու կես միլիոն դոլարի շահումը, ցույց էր տվել, որ քաղաքացին տեւական նամակագրություն է տարել խաբեբաների հետ եւ նույնիսկ հաղորդել է նրանց իր բանկային տվյալները: Ինչպես հայտնի է դարձել, նման դեպքեր, երբ Հայաստանի միամիտ քաղաքացիները այնուամենայնիվ դրամ են փոխանցել «շահումները» սպասարկելու համար, քիչ չեն եղել: Վերջին ամիսներին նրանց թիվը հասել է մի քանի տասնյակի: Էլ չենք ասում այն «բախտավորների» մասին, որոնք տարբեր նկատառումներից ելնելով գաղտնի են պահում դա, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը: