8 դեկտեմբերի 2012 - 10:33 AMT
Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ը կտոնի իր կազմավորման 25-ամյակը

Ինչպես ակնկալվում է, հազարավոր մարդիկ կմասնակցեն Գազայի հատվածում ՀԱՄԱՍ-ի կազմավորման 25-ամյակին նվիրված հանրահավաքին:

Նախօրեին Գազա է ժամանել ՀԱՄԱՍ-ի քաղաքական առաջնորդ Հալեդ Մեշաալը, որը չէր եղել պաղեստինյան տարածքներում 1967 թ. ի վեր, երբ նա լքեց Արևմտյան ափը: Մեշաալը մտադիր է հանդես գալ ելույթով Իսրայելի հետ հարաբերությքունների հարցում ՀԱՄԱՍ-ի ռազմավարության մասին:

Հանրահավաքում ՀԱՄԱՍ-ը մտադիր է ցույց տալ, որ այսօր էլ այն ուժն է, որի հետ պետք է հաշվի նստել: