Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ը բավականաչափ ապացույցներ ունեն, որ սիրիական իշխանությունները պատրաստվում են կիրառել քիմիական զենք: Այդ մասին BBC-ին հաղորդել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Ուիլյամ Հեյգը:
«Մենք բավարար հիմքեր ունենք նրա համար, որպեսզի նախազգուշացնենք Սիրիային քիմիական զենքի կիրառման լուրջ հետևանքների մասին»,- նշել է նախարարը:
Ավելի վաղ այս շաբաթ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ Վաշինգտոնը «Սիրիայի իշխանությունների կողմից քիմիական զենքի կիրառումը բացարձակապես անընդունելի է համարում»: