Եգիպտացի զինվորականները աջակցում են երկխոսության անցկացման գաղափարին` երկրում քաղաքական ճգնաժամի լուծման համար, ասվում է երկրի ԶՈՒ ներկայացուցչի հայտարարությունում, հաղորդում է «Ինտերֆաքսը»:
«Երկխոսությունը համաձայնության հանգելու լավագույն և միակ միջոցն է, որը կծառայի պետության և նրա քաղաքացիների շահերին»,- ասել է ԶՈՒ ներկայացուցիչը: