Թենիսի միջազգային ֆեդերացիայի (ITF) ղեկավարությունը դիտարկում է Ռիո Դե Ժանեյրոյում 2016-ի Օլիմպիական խաղերում թենիսային մրցաշարի անցկացման ձևաչափում փոփոխությունների հնարավորությունը:
Մասնավորապես, կարող է չեղյալ հայտարարվել երրորդ տեղի համար խաղը, իսկ կիսաեզրափակչում պարտված խաղացողները կպարգևատրվեն բրոնզե մեդալներով:
Բացի դրանից, դիտարկվում է տղամարդկանց և կանանց մենախաղերում երրորդ սեթում թայ-բրեք անցկացնելու տարբերակը: