«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Յոհան Կրուիֆը կիսել է իր սպասումները կատալոնյան ակումբի հարձակվող Լիոնել Մեսսի ձեռքբերումներից:
«Բետիսի» հետ խաղում 25-ամյա հարձակվողը ռեկորդ է սահմանել օրացուցային տարում գոլերի քանակով, որը պատկանել է Գերդ Մյուլլերին:
«Մեսսին կդառնա ֆուտբոլի ողջ պատմության մեջ ամենաշատ «Ոսկե գնդակներ» ստացած խաղացողը: Նա կշահի հինգ, վեց, յոթ պարգև: Նա անկրկնելի է: Մեսսին այլ լիգայի խաղացող է»,- ասել է նա: