10 դեկտեմբերի 2012 - 11:14 AMT
Երևանյան առաջին ամանորյա տոնավաճառը կունենա 16 տաղավար

Ամանորի տոնավաճառը, որը Երևանում անցկացվելու է առաջին անգամ, բաղկացած է լինելու 16 տաղավարներից: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց տոնավաճառի կազմակերպիչ Պիեր Բաղդադյանը: Նրա խոսքով՝ մասնակիցների գրանցումը կշարունակվի մինչև դեկտեմբերի 11-ը, որից հետո կհրապարակվեն նրանց անունները:

Տոնավաճառը կազմակերպել են «Պասկալ և Դիոդատո» սրճարանը և Երևանի քաղաքապետարանը: Տոնավաճառը տեղի կունենա դեկտեմբերի 15-ից-հունվարի 13-ը:

Հյուսիսային պողոտայում, հատուկ պատրաստված տաղավարներում վաճառվելու են Ամանորի և Սուրբ ծննդի հետ կապված պարագաներ:

Նշենք, որ տոնավաճառը կուղեկցվի տոնական համերգներով: