10 դեկտեմբերի 2012 - 13:10 AMT
Դեկտեմբերի 11-ին կկայանա հանրապետական ուսանողական խաղերի լավագույն մարզիկների պարգևատրումը

Դեկտեմբերի 11-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում տեղի է ունենալու ՀՀ զինված ուժերի կազմավորման 20-ամյակին նվիրված 13-րդ հանրապետական ուսանողական խաղերի լավագույն ուսանող-մարզիկների պարգևատրումը։

Լավագույն ուսանող-մարզիկներին մրցանակներ է հանձնելու ՀՀ կրթության և գիտության նախարար, ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահ Արմեն Աշոտյանը։

13-րդ հանրապետական ուսանողական խաղերը կազմակերպել է ՀՀ ուսանողական մարզական ֆեդերացիան, որին մասնակցել է ՀՀ 20 բուհի 2000 ուսանող։ Նրանք մրցել են 8 մարզաձևերում։