10 դեկտեմբերի 2012 - 14:38 AMT
Դեկտեմբերի 19-ին Թուրքիան կգործարկի իր երկրորդ հետախուզական արբանյակը

Դեկտեմբերի 19-ին Թուրքիան կգործարկի իր երկրորդ հետախուզական արբանյակը՝ Göktürk-2, հայտնել է «Սաբահ» առցանց թերթը:

Արբանյակը կգործարկվի չինական «Ժիուգուան» բազայից թուրքական ժամանակով 18:13-ին: Արբանյակն օգտագործվելու է պաշտպանության ոլորտում:

2011թ. Թուրքիան գործարկեց առաջին հայրենական RASAT հետախուզական արբանյակը:

Արբանյակների ստեղծումը պետական ծրագրի մաս է, որն ուղղված է թուրքական բանակի սպառազինմանը, սեփական արտադրության սարքերով հագեցմանը: