Երևանի քաղաքապետարանը Ամանորի և Սուրբ Ծննդյան տոնակատարությունների առթիվ հայտարարում է Ձմեռ պապիկների և ձյունանուշների ստուգատես։ Ցանկացողները դեկտեմբերի 15-ից 20-ը ներառյալ կարող են դիմել Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչություն աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-ից 12:00-ը։
Լրացուցիչ տեղեկություների համար կարելի է զանգահարել 514 197 հեռախոսահամարով, տեղեկացնում է քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչությունը: