Այսօր մահացել է Մոնթե Մելքոնյանի մայրը` Զաբել Մելքոնյանը: Այս մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին ասաց ԱՍԱԼԱ-յի վետերան Վազգեն Սիսլյանը: Նա նաև փոխանցեց, որ դեռևս չգիտի , որտեղ է տեղի ունենալու տիկին Զաբելի հուղարկավորությունը: Վազգեն Սիսլյանն ասաց, որ նա վերջին տարիներին վատառողջ էր և դժվարությամբ էր քայլում: Նշենք, որ Զաբել Մելքոնյանը 92 տարեկան էր և ապրում էր Մոնթեի ծննդավայրում՝ Վայսելիայում: