Դեկտեմբերի 7-ին Սուրբ փրկիչ հայկական եկեղեցում տեղի ունեցավ 1988թ. Սպիտակի ավերիչ երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակին նվիրված արարողություն:
24-ամյա վաղեմության արհավիրքի և նրա հետևանքների, ողջ աշխարհի և հատկապես եղբայրական վրաց ժողովրդի ցուցաբերած անգնահատելի օգնության մասին խոսեցին Բաթումում ՀՀ գլխավոր հյուպատոս Արամ Գրգորյանը, Աջարիայի հայության հոգևոր առաջնորդ Արարատ քահանա Գամբալյանը, բաթումահայեր, որից հետո ներկաները ծաղկեպսակներ զետեղեցին խաչքարի մոտ, հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը:
Արարողությանը ներկա էին նաև աղետի օրերին մեր ժողովրդին օգնության ձեռք մեկնած վրացի փրկարարներ ու շինարարներ: