10 դեկտեմբերի 2012 - 18:38 AMT
Մոմավառություն` Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին

Քիչ առաջ մի խումբ երիտասարդներ Արամ Խաչատրյանի արձանի մոտ մոմավառություն կազմակերպեցին երգչուհի Ֆլորա Մարտիրոսյանի հիշատակին: Ինչպես հայտնում է PanARMENIAN.Net ի թղթակիցը երիտասարդները վառած մոմերով շարժվեցին դեպի Ազատության հրապարակ, և գետնի վրա մոմերով գրեցին «Ֆլորա»:

Հիշեցնենք, որ Ֆլորա Մարտիրոսյանը մահացել է նոյեմբերի 20-ին` ԱՄՆ-ում, լեղապարկի վիրահատությունից հետո առաջացած բարդությունների հետևանքով:

ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորության կառավարական հանձնաժողով՝ ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորությամբ:

ՀՀ ժողովրդական արտիստուհու վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը` ժամը 12:00-14:00, Արամ Խաչատրյան համերգասրահում: Հուղարկավորությունը տեղի կունենա նույն օրը Երևանի քաղաքային պանթեոնում: