10 դեկտեմբերի 2012 - 20:06 AMT
ԵՄ-ին շնորհված խաղաղության Նոբելյան մրցանակը Էշթոնը գնահատում է որպես խաղաղապահական աշխատանքի դիմաց պարգևատրում

Մարդու իրավունքների, ժողովրդավարության և իրավական պետության ամրապնդման պաշտպանությունը ԵՄ արտաքին հարաբերությունների գլխավոր ուղենիշն է, հայտարարել է արտաքին գործերով ԵՄ գերագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը` դեկտեմբերի 10-ին նշվող մարդու իրավունքների պաշտպանության օրվա կապակցությամբ, հաղորդում է «Ինտերֆաքսը»:

Էշթոնն անդրադարձել է ԵՄ-ին խաղաղության Նոբելյան մրցանակ շնորհելուն: Ըստ նրա, ԵՄ ներդրումը ժողովրդավարության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդման հարցում նպաստել է մայրցամաքում կայունության և խաղաղության գոտու ընլայնմանը: