10 դեկտեմբերի 2012 - 20:36 AMT
ԵՄ-ն հաստատել է, որ կազմակերպությանն անդամակցելու համար Շոտլանդիան պետք է հայտ ներկայացնի

ԵՄ-ն հաստատել է, որ կազմակերպությանն անդամակցելու համար Շոտլանդիան պետք է նոր հայտ ներկայացնի, եթե շոտլանդացիները 2014թ կայանալիք հանրաքվեի ժամանակ Բրիտանիայից անկախանալուն կողմ քվեարկեն, հաղորդում է BBC-ի Ռուսական ծառայությունը:

Եվրահանձնաժողովի նախագահ Ժոզե Մանուել Բարրոզուն հայտարարել է, որ ԵՄ կանոնների համաձայն, եթե միության որևէ պետության մի հատված անկախանում է, այն պետք է կրկին հայտ ներկայացնի կազմակերպությանն անդամակցելու համար: