10 դեկտեմբերի 2012 - 21:22 AMT
Դեպարդյեն որոշել է հեռանալ Ֆրանսիայից` բարձր հարկեր չվճարելու համար

Ֆրանսիացի հայտնի դերասան Ժերար Դեպարտյեն այն հայտնի մարդկանցից է, ովքեր որոշել են հեռանալ Ֆրանսիայից` բարձր հարկեր չվճարելու համար, որոնք նախագահ Ֆրանսուա Օլլանդը սահմանում է հարուստ ֆրանսիացիների համար:

Ֆրանսիային սահմանակից բելգիական գյուղի գյուղապետը հաղորդել է, որ Դեպարդյեն տուն է գնել այնտեղ:

Ֆրանսիայի կառավարությունը պատրաստվում է 75 տոկոսանոց հարկ սահմանել այն մարդկանց եկամուտների վրա, ովքեր տարեկան 1 մլն եվրոյից ավել գումար են վաստակում: