Opel ընկերությունը հայտարարել է, որ մինչև 2016թ կփակի Գերմանիայում իր` մեծությամբ երկրորդ գործարանը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Ընկերության ղեկավարությունը, որը մտնում է General Motors կոնցեռնի մեջ, հատուկ հայտարարությունում բացատրել է, որ այդ որոշման հիմնական պատճառը եվրոպական շուկայում անկումն է և Եվրոպայի գործարաններում արտադրական հզորության ավելցուկը:
Opel-ում հույս ունեն խուսափել աշխատակազմի կրճատումից` գործարանի փոխարեն վերաբաշխիչ կենտրոն կառուցելով, ինչպես նաև ավտոպահեստամասերի արտադրությունը կարգավորելով, հաղորդում է Deutsche Welle-ը: