10 դեկտեմբերի 2012 - 21:58 AMT
Ինդոնեզիայի ափերի մոտ 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել

Երկուշաբթի օրը ինդոնեզական Տանիմբար կղզիների ափամերձ շրջանում գրանցվել է 7.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ:

Ինչպես հաղորդում է ԱՄՆ աշխարհագրական ծառայությունը, ստորգետնյա ցնցումների հիպոկենտրոնը գտնվում էր Սամուլակի քաղաքից 215կմ հեռավորության վրա: Օջախը գտնվել է 15կմ խորության վրա: Զոհերի և փլուզումների մասին չի հաղորդվում:

Ցունամիի առաջացման վտանգի մասին չի հաղորդվում, փոխանցում է Ռոսբալթը: