7 հունիսի 2005 - 10:08 AMT
ՇՎԵԴԻԱՆ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԵՏ ԼՈՒՐՋ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ
Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեդիայի Թագավորության նորանշանակ դեսպան Յուհան Մուլանդերը (նստավայրը` Մոսկվա), տեղեկացնում է պետության ղեկավարի մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում շվեդ դիվանագետը նշել է, որ Շվեդիան մտադիր է մեծացնել ուշադրությունը հարավային Կովկասի տարածաշրջանի նկատմամբ եւ այդ համատեքստում կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը: Դեսպանի խոսքերով` Շվեդիան ողջունում է եվրոպական կառույցներին ինտեգրվելու Հայաստանի հաստատակամությունը եւ պատրաստ է լուրջ համագործակցության: Հայ-շվեդական կապերի ընդլայնման համար Ռոբերտ Քոչարյանը նշել է կողմերի միջեւ տեղեկատվության փոխանակման եւ գործարար կապերի ակտիվացման անհրաժեշտությունը: