11 դեկտեմբերի 2012 - 22:08 AMT
ԱՄՆ-ն մտադիր է Եգիպտոսին տրամադրել 20 F-16 կործանիչներ

ԱՄՆ-ն մտադիր է Եգիպտոսին տրամադրել 20 F-16 կործանիչներ, հաղորդում է Fox News-ը: Կործանիչները կկազմեն 1 մլրդ դոլար արժողությամբ «օգնության փաթեթի» մաս: Օգնության տրամադրման վերաբերյալ համաձայնագիրը ստորագրվել է դեռևս 2010թ Մուբարաքի կողմից: Առաջին չորս կործանիչները Եգիպտոս կժամանեն հունվարի 22-ին, փոխանցում է MIGnews-ը: