8 հունիսի 2005 - 11:54 AMT
ՎԻԵՆԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԵԼ Է ՎԱՐԴԱՆ ՕՍԿԱՆՅԱՆԻ ԵՎ ԵԱՀԿ ՄԽ ՀԱՆԴԻՊՈՒՄԸ
Այսօր Վիենայում կայացել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Սթիվեն Մաննի (ԱՄՆ), Յուրի Մերզլյակովի (Ռուսաստան) եւ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա) հետ, տեղեկացնում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին առնչվող հարցեր, որոնք բխում էին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների վարշավյան հանդիպման մոտեցումներից: Ճշտվել են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ հունիսի 17-ին Փարիզում նախատեսված Վարդան Օսկանյանի եւ նրա ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամդյարովի հանդիպման հետ կապված որոշ մանրամասներ: Այսօր էլ Վարդան Օսկանյանն աշխատանքային այցով մեկնելու է Վաշինգթոն, ուր նախատեսված են հանդիպումներ ԱՄՆ պետքարտուղար Կոնդոլիզա Ռայսի եւ ԱՄՆ նախագահի` ազգային անվտանգության հարցերով խորհրդական Սթիվեն Հեդլիի հետ: