12 դեկտեմբերի 2012 - 16:23 AMT
Թուրքիայի նախկին նախագահի աճյունում թույն է հայտնաբերվել

Թուրքիայի նախկին նախագահ Թուրգուտ Օզալի աճյունում հայտնաբերվել է թույն, սակայն դատաբժշկական փորձաքննությունն այդպես էլ չի հաստատել` արդյոք դա է եղել նրա մահվան պատճառը, չորեքշաբթի օրը հաղորդում են տեղի ԶԼՄ-ները:

Արտաշիրիմումն իրականացրած Ստամբուլի դատաբժշկական փորձաքննության զեկույցն ուղորդվել է վերադաս ատյան և Անկարայի դատախազություն, որը չորեքշաբթի օրը պետք է պաշտոնական հայտարարություն կատարի, հաղորդում է NTV հեռուստաընկերությունը:

Օզալի մարմինը արտաշիրիմել են հոկտեմբերին Անկարայի դատախազության որոշմամբ, որն երկրորդ անգամ հետաքննում է նրա մահվան պատճառները: