Կահիրեի դատարանը ղպտի-բլոգեր Ալբեր Սաբերին դատապարտել է 3 տարի ազատազրկման` աստվածանարգության համար: Նա սեպտեմբերին ձերբակալվել է այն բանից հետո, ինչ նրա հարևանները բողոքել են, որ վերջինս հակաիսլամական «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը տեղադրել է Facebook-ում: Դատախզների խոսքով, Սաբերի բլոգն աթեիզմ էր քարոզում:
Իրվապաշտպանները կոչ են անում ազատել քրիստոնյա-բլոգերին: Ոմանք կարծում են, որ Սաբերի գործը վկայում է Եգիպտոսում խոսքի ազատության խախտման մասին այն բանից հետո, ինչ իշխանության են եկել իսլամիստները, փոխանցում է BBC-ն:
ԱՄՆ-ում նկարահանված «Մահմեդականների անմեղությունը» ֆիլմը մահմեդական աշխարհում զանգվածային բողոքի ակցիաների պատճառ էր դարձել: