20 փետրվարի 2003 - 21:14 AMT
ԱՆԲԱՐԵՆՊԱՍՏ ԵՂԱՆԱԿԻ ՊԱՏՃԱՌՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԿԸՀ-Ն ԴԵՌԵՎՍ ՉԻ ԿԱՐՈՂ ՆԱԽՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ ՀԱՂՈՐԴԵԼ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) իր տրամադրության տակ դեռեւս չունի նախնական տվյալներ ՀՀ նախագահական ընտրություննրի արդյունքների վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՀՀ ԿԸՀ մամլո քարտուղար Լիլիթ Սեդրակյանը: Նրա խոսքերով, այդ պատճառով հանձնաժողովը տեղեկատվություն չի ներկայացրել ժամը 14-ին, ինչպես նախատեսված էր, ընտրատարածքային հանձնաժողովներից: Նշենք, որ ՀՀ Ընտրական օրենսգրքի 7-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն, նախագահական ընտրություններին մասնակցած ընտրողների թվի մասին վերջնական տվյալները ԿԸՀ-ն հրապարակում է ընտրությունների հաջորդ օրը տեղական ժամանակով ժամը 12-ին: