14 դեկտեմբերի 2012 - 13:27 AMT
Ելենա Իսինբաևան կդառնա Սոչիի Օլիմպիական ավանի քաղաքապետը

Ձողացատկի աշխարհի կրկնակի չեմպիոն Ելենա Իսինբաևան կդառնա Սոչիի Օլիմպիական ավանի քաղաքապետը, Ռուսաստանի օլիմպիական կոմիտեի ժողովում հայտարարել է «Սոչի 2014» կազմկոմիտեի ղեկավար Դմիտրի Չեռնիշենկոն: «Մենք ընտրել ենք Իսինբաևային որպես առափնյա ավանի քաղաքապետ: Ավելի ուշ մենք կհայտարարենք, թե ով կլինի լեռնային ավանի քաղաքապետը»,- Չեռնիշենկոյի խոսքերը հաղորդում է rsport.ru-ն:

Սոչիի ձմեռային Օլիմպիական խաղերը տեղի կունենան 2014-ի փետրվարի 7-23-ը: