Թուրքիան հրաժարվել է մասնակցել «Եվրատեսիլ 2013» երգի մրցույթին, որն անցկացվելու է Շվեդիայում:
Ինչպես հայտնում է escxtra.com-ը, թուրքական հեռուստաալիքի ղեկավարությունը հայտարարել է, որ պատճառը ոչ թե ֆինանսական է, այլ կանոնակարգում տեղի ունեցած փոփոխությունները:
Մինչ այդ, խոսակցություններ էր գնում, որ երկիրը պետք է ներկայացնի Այնուր Այդինը, սակայն այդ խոսակցություններին հայտարարությունից հետո վերջ դրվեց:
Մրցույթին հրաժարվել են մասնակցել նաև Լեհաստանը, Պորտուգալիան և Բոսնիա-Հերցեգովինան:
«Եվրատեսիլ 2013» երգի մրցույթը տեղի կունենա Շվեդիայի Մալմյո քաղաքում՝ մայիսի 14-18-ը: Շվեդիան կընդունի մրցույթն արդեն 5-րդ անգամ, երկրին վերջին հաղթանակը բերել է երգչուհի Լորինը: