ԿԱԺՀ կուսակցությունն ու կառավարությունը «պարտավոր են ավելի շատ ուշադրություն դարձնել գիտությանն ու տեխնոլոգիաներին և միջոցներ չխնայել դրանց զարգացման համար»: Այս մասին հայտարարել է Կիմ Չեն Ինը Սոխէ կատարած այցի ընթացքում:
Կիմ Չեն Ինը վստահություն է հայտնել, որ գիտնականները և տեխնոլոգները, ելնելով երկրի շահերից, կակտիվացնեն հետազոտությունները տիեզերական տարածությունը յուրացնելու ոլորտում: Այս մասին հաղորդում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը: