16 դեկտեմբերի 2012 - 16:33 AMT
Թեհրանում պնդում են, որ իրանցի գեներալին առևանգել է իսրայելական հետախուզությունը

Մոսսադը կապված է Իրանի պաշտպանության նախկին փոխնախարար, բրիգադային գեներալ Ալի Ռեզա Ասկարիի անհետացման հետ, կիրակի օրը հայտարարել է իրանական ոստիկանության ղեկավար Իսմայիլ Ահմադի Մոգադամը, հաղորդում է Fars News գործակալությունը:

Նրա խոսքով, իսրայելական հետախուզությունն առևանգել է Ասկարիին, ով գտնվում է Իսրայելի բանտում:

Պաշտպանության նախկին փոխնախարար Ակարիի ճակատագրի մասին, ով անհետացել է վեց տարի առաջ Թուրքիա կատարած այցի ժամանակ, մինչև հիմա կոնկրետ տեղեկատվություն չկա;