20 փետրվարի 2003 - 18:20 AMT
ԱՊՀ ԴԻՏՈՐԴՆԵՐԸ ՀԱՅՏԱՐԱՐԵԼ ԵՆ, ՈՐ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ԵՂԵԼ ԵՆ «ԱԶԱՏ, ԺՈՂՈՎՐԴԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆ»
ԱՊՀ միջազգային դիտորդներն այսօր Երեւանում հրապարակել են հայտարարություն, որում փետրվարի 19-ին Հայաստանում կայացած նախագահական ընտրությունները որակել են «ազատ, թափանցիկ, ժողովրդավարական, արդար եւ օրինական»: «Մենք ի հայտ բերեցինք ընտրական հանձնաժողովների, որոշ կուսակցությունների եւ դաշինքների կողմից թույլ տրված որոշ խախտումներ` ինչպես նախընտրական քարոզարշավի, այնպես էլ քվեարկության եւ դրա արդյունքների հաշվարկի ընթացքում», - ասվում է փաստաթղթում: Սակայն, ինչպես հաղորդում է «Մեդիամաքս» գործակալությունը, դիտորդները նշել են, որ «այդ խախտումները զանգվածային բնույթ չեն կրել եւ ընտրողների ազատ ընտրության վրա շոշափելի ազդեցություն չեն ունեցել»: Հայաստանի նախագահական ընտրություններին հետեւում էին ԱՊՀ 60 դիտորդներ, որոնք փետրվարի 19-ին այցելել են 277 ընտրական տեղամասեր: