Մոսկվայում անցկացվել է սպորտային մարմնամարզության օլիմպիական չեմպիոն Միխայիլ Վորոնինի հիշատակին նվիրված միջազգային ավանդական մրցաշարը:
Սերոբ Սողոմոնյանը և Արթուր Դավթյան շատ լավ են հանդես եկել բոլոր վեց գործիքների վրա և գրավել են երկրորդ տեղը ` առաջ թողնելով Ճապոնիայի զույգին: Իսկ երրորդը ռուս մարմնամարզիկներն էին:
Առանձին գործիքների վրա վարժություններում անգերազանցելի են եղել և առաջին տեղն են գրավելն Հարություն Մերդինյանը (նժույգաթափ ) և Արթուր Թովմասյանը (օղակներ ):
Իսկ14 –ամյա Արսեն Գասպարյանը գրավել է հինգերորդ տեղը: Հայաստանի մարմնամարզիկներին մրցավայր էին ուղեկցել հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանը և սպորտի վարպետ Արթուր Զաքարյանը: