20 փետրվարի 2003 - 17:13 AMT
ԸՆԴԴԻՄՈՒԹՅԱՆ ԹԵԿՆԱԾՈՒՆԵՐԸ ՀԱՆՐԱՀԱՎԱՔ ԵՆ ԱՆՑԿԱՑՆՈՒՄ ԵՐԵՎԱՆՈՒՄ
Այսօր ժամը 2-ին Երեւանում կկայանա ընդդիմադիր կուսակցությունների հանրահավաքը: Ինչպես հաղորդել է ընդդիմադիր շտաբի մամլո քարտուղար Ռուզան Խաչատրյանը, հանրահավաքը կազմակերպվում է բազմաթիվ խախտումների առնչությամբ, որոնք, ընդդիմության կարծիքով, տեղ են գտել Հայաստանի նախագահի ընտրությունների ընթացքում: Ռ.Խաչատրայնը նշել է, որ հանրահավաքին կմասնակցեն, մասնավորապես, նախագահի թեկնածուներ` Հայաստանի ժողովրդական կուսակցության առաջնորդ Ստեփան Դեմիրճյանը եւ «Հեռանկար» Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոնի նախագահ Արամ Կարապետյանը: Նշենք, որ ԿԸՀ-ի նախնական տվյալների համաձայն, այսօր առավոտյան տեղի ժամանակով 8:00 դրությամբ առաջատար է հանդիսանում նախագահի թեկնածու, պետության գործող ղեկավար Ռոբերտ Քոչարյանը, որը ստացել է ընտրողների քվեների 51 տոկոսը: