18 դեկտեմբերի 2012 - 14:17 AMT
Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել ԱՄՆ փոխնախագահ Ջոզեֆ Բայդենին: Հեռագրում մասնավորապես ասված է.

«Հարգելի պարոն Փոխնախագահ, Հայաստանի կառավարության անունից իմ խորին ցավակցությունն եմ հայտնում Քոնեկտիկուտ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգության կապակցությամբ: Մենք սգում ենք ամերիկյան ժողովրդի հետ, կիսում նրա վիշտը և աղոթում Աստծուն անմեղ զոհերի հոգիների հանգստության համար: Խնդրում եմ զոհվածների ընտանիքների անդամներին և բարեկամներին փոխանցել մեր կարեկցանքն ու սփոփանքի խոսքերը»:

Հիշեցնենք, որ ԱՄՆ Քոնեկտիկուտ նահանգում օրերս տեղի ունեցած սոսկալի ողբերգությանը զոհ է գնացել 26 մարդ, հիմնականում երեխաներ: Ամբողջ ԱՄՆ-ում հայտարարվել է քառօրյա սուգ: