Իրանը մտադիր է չենթարկվել արտաքին ճնշման և չի դադարեցնի ուրանի հարստացման աշխատանքները: Այդ մասին հայտարարել է Իրանի Ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Ֆերեյդուն Աբասի Դավանին:
«ԻԻՀ-ն կշարունակի ուրանի մինչև 20 տոկոս հարստացման աշխատանքները` ելնելով երկրի պահանջներից: Միաժամանակ, նա նշել է, որ մինչև 20 տոկոս ուրան հարստացնելն Իրանի ժողովրդի օրինական իրավունքն է, և «մենք կպաշտպանենք այդ իրավունքը»,- Աբասիի հայտարարությունը մեջբերում է ԻՍՆԱ գործակալությունը: