Աշխարհահռչակ ֆրանսիացի դերասան Ալեն Դելոնը մեծ անակնկալի է եկել՝ տեսնելով, որ Հայաստանում իրեն այդքան մեծարում են. «Առաջին անգամ եմ Հայաստանում, այսօր հանդիպեցի Հայաստանի նախագահի հետ և նրան էլ ասացի, որ մինչ այժմ տեղյակ չէի, որ Հայաստանում ինձ այդքան սիրում են: Շառլ Ազնավուրն իմ ընկերն է, բայց նույնիսկ նա այդ մասին ինձ չի ասել»,-մամուլի ասուլսիսի ժամանակ ասաց դերասանը:
Ալեն Դելոնը Հայաստան է եկել «Շնորհավոր Ամանոր, մայրեր» ֆիլմի պրեմիերային մասնակցելու համար: Քանի որ ֆիլմը մայրերի մասին է, դերասանը խոսեց նաև իր մոր մասին:
«Այն ամենը ինչին ես հասել եմ, մորս շնորհիվ է, եթե ունեմ գեղեցկություն և տաղանդ, ապա դա նրանից եմ ժառանգել»: Որպես Ամանորի բարեմաղթանք՝ Դելոնը հայ ազգին ցանկացավ երջանկություն և սեր: