ԱՄՆ Էն-Բի-Սի հեռուստաընկերության թղթակից Ռիչարդ Էնջելը և նրա նկարահանող խումբը, որոնց անհայտներն առևանգել էին 5 օր առաջ Սիրիայում, ազատ են արձակվել:
Հեռուստաալիքը հայտնում է, որ 39-ամյա լրագրողն ու նրա գործընկերները գերության ժամանակ չեն տուժել:
Այժմ լրագրողները մեկնել են երկրի սահմաններից դուրս, հայտնում է BBC Ռուսական ծառայությունը: