18 դեկտեմբերի 2012 - 17:40 AMT
Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը դարձել է Ռիգայի մրցաշարի հաղթող

Հայաստանի սուսերամարտի պատանիների հավաքականը դարձել է Ռիգայում կայացած միջազգային մրցաշարի հաղթող: Հայ մարզիկները եզրափակչում հանդիպել են Լատվիայի ուժեղագույն հավաքականին և համառ պայքարում հաղթելով 45:42 հաշվով, հռչակվել է մրցաշարի հաղթող:

Մրցաշարը տեղի է ունեցել դեկտեմբերի 15-17-ը Ռիգայում, որին մասնակցել են Մայքլ Հովհաննիսյանը, Էմիլ Դանիելյանը և Արմեն Դալլաքյանը:

Մրցաշարին մասնակցել են ԱՊՀ երկրների, ինչպես նաև եվրոպական մի շարք երկրների հավաքական թիմեր:

Առաջին և երկրորդ փուլերում հայ սուսերամարտիկները հաղթելով իրենց մրցակիցներին` դուրս են եկել եզրափակիչ, որտեղ երրորդ տեղի համար պայքարում իրար հետ մրցել Հովհաննիսյանը և Դանիելյանը: Հաղթելով թիմակցին` Դանիելյանը դարձել է մրցաշարի 3-րդ մրցանակակիր: