18 դեկտեմբերի 2012 - 18:39 AMT
Իրանի ԱԳՆ. Բահրեյնում քիմիական զենք է կիրառվում

Իրանը համոզված է, որ Սիրիայի կառավարությունը չի կիրառի քիմիական զենք, Արևմուտքը լավ կանի ուշադրություն դարձնի Բահրեյնին: Այս մասին դեկտեմբերի 18-ին Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Իրանի ԱԳ փոխնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիյանը, փոխանցում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Նրա խոսքով, Բահրեյնում կիրառվում են «թունավոր գազեր», արդեն տասնյակ մարդիկ են զոհվել: Ընդ որում, ըստ նրա, հենց արևմտյան պետություններն են այդ գազերն ուղարկել Բահրեյն: