18 դեկտեմբերի 2012 - 19:08 AMT
Պակիստանում սպանվել է երեխաներին պոլիոմելիթի դեմ պատվաստող 6 մարդ

Պակիստանում 2 օրվա ընթացքում գնդակահարվել է 6 մարդ, ովքեր երեխաներին պոլիոմելիթի դեմ էին պատվաստում: Նրանցից 5-ը կանայք էին: Այս մասին հաղորդում է BBC News-ը:

Ծրագրվում էր 3-օրյա ակցիայի ընթացքում 5.2 մլն երեխայի պատվաստել: Սպանության մեջ կասկածվում են «Թալիբան» շարժման գրոհայինները: Պակիստանում արմատական իսլամիստներ կան, ովքեր դեմ են վակցինացիային և կարծում են, որ դա Արևմուտքի` երկրի բնակչության ստերլիզացնելու ծրագրի մի մասն է: Այս մասին հաղորդում է Reuters-ը: