18 դեկտեմբերի 2012 - 20:17 AMT
Երևանյան սննդի օբյեկտների քարտեզ` չծխողների համար

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը ստեղծել է քարտեզ, որի միջոցով չծխողներն ավելի լավ կկողմնորոշվեն, թե Երևանում գտնվող սննդի որ վայրերում կարելի է խուսափել ծխախոտի ծխից: Մարտիրոսյանն իր ֆեյսբուքյան էջում կոչ է անում բոլորին ինքնուրույն տեղադրել դրանք ըստ խմբերի: Այդ խմբերն են. «Միայն չծխողների համար», «Չծխողների համար տարածքով», «Ծխողների համար բայց օդափոխվող» և «Ահավոր ծխած»:

Քարտեզի զարգացման գործընթացին կարող են մասնակցել բոլոր ցանկացողները: